Հստակ հասկանալ, թե ինչ ա կատարվում ճակատում, բարդ է։ Ինչը բավականին ստուգված է. ադրբեջանական կողմում դատարկվել են մեծ քանակի բնակավայրեր։ Հրետանու աշխատանքը լուրջ վնաս է տվել հակառակորդի զինուժին, տեխնիկային, ինչպես նաև ենթակառուցվածքներին, օրինակ էներգահամակարգին։
Ինչը դեռ պետք ա ստուգել, բայց բավականին վստահելի աղբյուրներից տեղեկատվություն է գալիս, որ մերոնք նոր դիրքեր են վերցրել, նաև Աղդամի կողմը։ Ինչը հաստատ է՝ ադրբեջանական կողմը հիմա ինչ էլ կորցնի, լռելու է, քանի որ իրենք իրենց քարոզչության զոհ են հիմա հանդիսանում, ըստ որի հայերը մենակ նահանջում են։
Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: