Ապրիլի 28-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցների 3-րդ թաղամասի թիվ 10/40 տան մոտակայքում՝ գտնվող դիտահորում նկատվել են օձեր (2 հատ). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: