Մոսկվայի «Սպարտակը», որը ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում, հատուկ միջոցառման ժամանակ պաշտոնապես ներկայացրել է իր նորեկներին:

Մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը թիմի նորեկներին հանձնել է իրենց մարզաշապիկները: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը «Սպարտակում» հանդես կգա 12 համարի մարզաշապիկով, իսկ մյուս հարձակվող Մաջիդ Ուորիսըկկրի 28 համարի մարզազգեստը:

- Երկու նորեկներն էլ շատ լավ տպավորություն են թողնում: Այս փուլում նրանք իրենց ուժերի ներածին չափով փորձում են հարմարվել թիմին: Ուորիսի հարմարվելն ավելի դանդաղ է ընթանում, քան Յուրայինը, քանի որ Յուրան լեզվական խնդիր չունի, կարողանում է ռուսերեն խոսել և արդեն ռուսական ակումբում խաղալու փորձ ունի,- նշել է Կարպինը:

- Ես շատ էի ցանկանում միանալ ռուսական մեծագույն ակումբին, ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Ուրախ եմ, որ «Սպարտակի» մի մասնիկն եմ և ուրախ եմ, որ պետք է աշխատեմ Կարպինի հետ,-Մովսիսյանի խոսքերն է մեջբերում թիմի պաշտոնական կայքը:

Աղբյուր`armfootball.com: