Մայիսի 5-ին` ժամը 21:25-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «iditord.am» կայքում տեղեկություն է տեղադրվել, որ թիվ 5/10 տեղամասում Նապոլեոն և Հայկ Մ.-երը պարզել են, որ իրենց ստորագրության փոխարեն առկա են այլ անձանց ստորագրություններ:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, նույն օրը դարձյալ նույն խնդրով Մաշտոցի բաժնում Սմբատ Վ.-ն է հաղորդում տվել, որ թիվ 5/08 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս նկատել է, որ իր տվյալների դիմաց գրանցամատյանում այլ քաղաքացի է ստորագրել:
Վերոնշյալ փաստերի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: