«Ժամանակին Հուլիոս Կեսարը ճակատամարտերում հաղթելու համար մի հետաքրքիր քայլի էր դիմում։ Իր զինվորներին կարգադրում էր, որ նրանք իրենց վահանները, պաշտպանիչ զրահները, սրերը զարդարեն թանկարժեք քարերով, ոսկեզօծեն։ Շատ հաճախ զինվորների ունեցվածքը հենց իրենց զենքերն էին, քանի որ աշխատավարձերը դրանց վրա էին ծախսում։ Արդյունքում ճակատամարտերի ժամանակ հռոմեացի զինվորները կրկնակի, եռակի մոլեռանդությամբ էին կռվում, մինչև վերջ, քանի որ բացի հայրենիքից, իրենց ունեցվածքի համար էլ էին պայքարում, որ թշնամուն չանցնի։ Կեսարը այդպես բազմաթիվ անհուսալի ճակատամարտեր է հաղթել։
Առակս ինչ կցուցանե. մեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների զավակներին պետք է ուղարկել միայն սահման՝ իրենց ջիպերով, ունեցվածքով, որ նրանց պապաները իրենց զավակների անվտանգությունն ու նրանց ունեցվածքը պահպանելու համար լիքը ծախս անեին, հնարավոր բոլոր զենքերով, կառույցներով ամրապնդեին սահմանը, գիշերային տեսանելիության սարքերով, տեսախցիներով, ինֆրակարմիր ու ջերմային տեսախցիկներով, մի խոսքով, այնպիսի սահման սարքեին, որ մենք հակառակորդից ավելի շատ իմանայինք, որ նրանք մոտենում են մեր դիրքերին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։