Այսօր Երևանում ՀՀ կառավարության տուն 1-ին շենքում իր դռները բացեց «Հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք»-ը, որի շրջանակներում ներկայացված են Հնդկաստանից ներմուծված մի շարք ապրանքատեսակներ: Մի քանի տարի է, ինչ Հայաստանում իրականացվում է նման նախաձեռնություն, որը հնարավորություն է տալիս հայ բնակչությանը առավել սերտորեն շփվելու և հաղորդակից լինելու հնդկական մշակույթին: Ցուցահանդես-վաճառքում կարելի է գտնել գրեթե այն ամենը, ինչով հայտնի է Հնդկաստանն աշխարհում՝ թեյեր, խնամքի միջոցներ, զարդեր, կտորեղեն, կահույք, հագուստ և այլն: Նախաձեռնության հետաքրքրությունը կայանում է նաև նրանում, որ, կատարելով օրական 5000 դրամի հասնող գնումներ, հնարավորություն է տրվում նաև մասնակցելու խաղարկությանը և շահելու խաղարկվող նվերներից որևէ մեկը: