«Արդեն մի 10 հոգի զանգել են, ես Երևանում եմ, հիմա էլ ձեր հետ Երևանից եմ խոսում, մնացածը էական չի չէ՞»,-այսպես պատասխանեց ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը  YerevanNews.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ հեռացել է Հայաստանից:

Մեր այն հարցին, թե ե՞րբ է պատրաստվում Վարդան Օսկանյանը ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել, ԲՀԿ անդամը պատասխանեց. «Այսօր «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց եմ տվել, երեկոյան կլսեք»: