Ապրիլի 30-ին, ժամը 01.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Կիևյան կամրջի կամարին և սպառնում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցները կանխել են 1976 թ. ծնված Ա. Բ.-ի ինքնասպանության փորձը և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։