Խնդիր մենք ունենք նաև Արցախում: Ես գտնում եմ, որ Արցախի տարածքում տեխաբաշխված այն զորամասերի հրամանատարները, որոնք վերահսկողության տակ գտնվող տանկերը, մեղմ ասած, չեն աշխատել նրանք պետք է ընդհանրապես զրկվեն իրենց պաշտոններից և նրանց դեմ պետք է քրեական գործ հարուցվի և այդ մասին պետք է իմանա ամբողջ հասարակությունը: Այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով վերջերս տեղի ունեցած խոշոր պաշտոնանկությունների մասին:
«Գիտեք, այդ մասին նաև ադրբեջանցիները շատ լավ գիտեն... այնպես չէ, որ նրանք չգիտեն, մենք էլ պետք է այսպիսի ջայլամային քաղաքականություն վարենք և մտածենք, թե նրանք չգիտեն: Նրանք ամեն ինչ շատ լավ գիտեն: Ես չեմ ուզում շատ չակերտներ բացել, բայց մեր ՊՆ-ն պետք է շատ կոպիտ պատժի այդ հրամանատարներին: Նրանք հրամանատար չեն, նրանք ազգի դավաճաններ են: Արցախում տեղաբաշխված զորամասերում տանկերի չաշխատելը խայտառակություն է և դա ես չէ, որ ասում եմ, այլ 10 հազարավոր մարդիկ, ովքեր ունեն որդիներ Արցախում: Նրանք կապնվել են իրենց հարազատների հետ և բավական մանրամասն պատմել են, թե ինչ է եղել»,- մանրամասնեց նա:
Նշենք, որ քաղաքագետը նաև ասել է. «Մեզ սպառնացող ամենամեծ վտանգն այն է, որ ադրբեջանցիները թոթափում են պարտվածի բարդույթը, որն իրենք ունեցել են այս 24 տարիների ընթացքում և նույնիսկ 200 մետր առաջ գնալով նրանք իրենց հասարակությանը համոզում են, որ կարող են հաղթանակ տանել հայերի նկատմամբ»: