Ապրիլի 29-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորում` թիվ 350 տան բակում, նկատվել է օձ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: