ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մայիսի 10-14-ը երևանում չեմ լինի. Արևելյան ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Զիգմունտ Բերդիխովսկու և Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնիի հրավերով մասնակցելու եմ եվրամիություն-Ուկրաինա 6-րդ ֆորումին, ուր պետք է հանդես գամ "Ուկրաինայի ֆինանսական համակարգի ներկան և ապագան" զեկույցով։ Սա 3-րդ դեպքն է, երբ եվրոմիության կողմից կազմակերպիչներն ինձ հրավիրում է նման ֆորումի՝ 2009-ին նույն Ուկրաինայի, 2012-ին եվրոմիություն-ԱՄՆ ֆորումին։»