Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայաստանյան բջջային օպերատորները հանդես եկան միասնական նախաձեռնությամբ՝ նվազեցնելով Ղարաբաղ Տելեկոմի ցանցում SMS հաղորդագրությունների և ռոումինգի մուտքային և ելքային զանգերի համար սակագինը մինչև 5 դրամ 1 րոպեի համար:
Սակայն կարճ ժամանակ անց՝ ապրիլի 18-ից սկսած, զանգերի սակագինը սկսեցին հաշվարկել ինչպես նախկինում. 25 դրամ/րոպե մուտքային զանգերի համար, 45 դրամ/րոպե դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային և դեպի Հայաստան զանգերի համար: Մի՞թե իսկապես անհնար է ընդառաջել ու նվազեցնել Արցախ կատարվող զանգերի սակագները, մի՞թե անհնար է սա անել այն մարդկանց՝ այն զինվորների համար, ովքեր իրենց կյանքի գնով են պաշտպանում մեր սահմանը, և ում համար այդքան կարևոր է իրենց հարազատների և ողջ հայ հասարակության աջակցությունը: Չէ՞ որ իրենց հարազատների հետ թեկուզ մեկ րոպեի շփումը նրանց ուժ ու կորով է տալիս: Իսկ այս օրերին ստիպել զինվորներին այդքան թանկ վճարել իրենց հարազատների հետ խոսելու համար առնվազն անխղճություն է: Կոչ եմ անում Հայաստանում գործող բոլոր բջջային օպերատորներին վերանայել Արցախ կատարվող հեռախոսազանգերի սակագները և փորձել ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին:
Գեղամ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: