ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից գազի սակագնի վերանայման հայտ է ստացել ապրիլի 29-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը` նշելով, որ հանձնաժողովը 80 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ուսումնասիրել հայտն ու որոշու մ կայացնել: «Հանձնաժողովը նախանձախնդիր է առավել սեղմ ժամկետներում ուսումնասիրել հարցն ու որոշում կայացնել սակագնի վերաբերյալ»,-ասաց Մարիամ Ստեփանյանը: