Մայիսի 2-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի էլեկտրոցանցի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Փրկարարներն Անդրանիկի 39 հասցեում գտնվող չրի արտադրամասի տարածքից (սեփականատեր՝ Ա. Պ. Ա/Ձ) հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ:

Փրկարարներն օձը տեղափոխել են անվտանգ տարածք: