Բազմաթիվ տարածված դիետաներ խոստանում են քաշի արագ նվազեցում, սակայն ոչ միշտ են ունենում բարձր արդյունավետություն: Քաշի նվազեցման և առողջ մարմին ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը: Սա շատ ունիվերսալ տարբերակ է: Մարդու օրգանիզմը պետք է ստանա անհրաժեշտ քանակությամբ օգտակար նյութեր, ինչը հակասում է «որքան քիչ, այնքան լավ» սկզբունքին: Այստեղ ամենակարևորը հավասարակշռված սննդի քանակ ընդունելու կարողությունն է:
Առաջարկում ենք ձեզ մթերքի մի քանի տեսակ, որոնք կօգնեն արագացնել նյութափոխանակությունը, առավելագույն կհագեցնեն ձեր սովը և չեն վնասի կազմվածքին:
Հնդկահավի կամ հավի միս
Դիետիկ մսամթերքը, որը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, խթանում է նյութերի փոխանակման գործընթացը: Օրինակ, հավի կրծքամսի մեջ պարունակվող 300 կկալից 210-ը կուղղվի օրգանիզմի էներգետիկ հագեցմանը, իսկ մնացած 70-ը կրծքամսի մարսման համար կօգտագործվի: Պարզ լեզվով ասած, դուք երկար ժամանակ կմոռանաք սովի մասին և կլինեք էներգիայով լեցուն, առանց կազմվածքի վրա վատ ազդեցության:
Կաթնամթերք
Նյութափոխանակության բարելավման համար անհրաժեշտ է մտածել նաև մկանային ծավալի մասին: Ճաշացանկի մեջ ավելացրեք ոչ յուղային կաթնամթերք, որոնք հանդիսանում են կալցիումի և վիտամին D-ի աղբյուր, որոնք էլ հարկավոր են ոսկորների և մկանների առողջ լինելու համար:
Ձավարեղեն
Այս տեսակի մթերքները մարսելը աշխատատար գործընթաց է: Օրգանիզմը այրում է 2 անգամ ավելի շատ կալորիա ձավարեղենը մարսելու ժամանակ, որոնք հագեցված են մանրաթելերով: Առավել օգտակար է ուտել շականակագույն բրինձ կամ հացահատիկային վարսակ, քան վերամշակված շիլաներ:
Կծու պղպեղ
Կապսաիցին. նյութ, որը պարունակվում է կծու պղպեղի մեջ: Այս նյութը պայքարում է ավելորդ քաշի դեմ՝ կարգավորելով սովի զգացողությունը: Կծու պղպեղը կարելի է օգտագործել յուրաքանչյուր տեսքով:
Թեյ
Տաք կամ սառը կանաչ թեյը արագացնում է նյութափոխանակությունը գրեթե անմիջապես: Այն պարունակում է հզոր հակաօքսիդանտ, որը հայտնի է իր թերապևտիկ ներուժով: