«Գազի սակագնի իջեցումը նաև բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, դա էլ իր հերթին կբերի ինքնարժեքի նվազեցմանը և մեր ապրանքների մրցունակության բարձրացմանը»: Ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում:
Նախարարը բնական համարեց նաև, որ սա ապրանքների գների վրա նույնպես ազդեցություն կունենա:
«Եթե խոսում ենք ավելի ցածր ինքնարժեքի և շուկայում մրցակցային միջավայրի ձևավորման մասին, ակնհայտ է, որ դա կբերի գների որոշակի իջեցման»,- մանրամասնեց նա:
Էկոնոմիկայի նախարարությունն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում, որոնց արդյունքները կփոխանցի մյուս գերատեսչություններին և իրավասու մարմիններին, որպեսզի տնտեսության մեջ ընտրեն այնպիսի թիրախներ, որոնք կապահովեն այդ իջեցումից առավելագույն ելքային արդյունք թե՛ աշխատատեղերի, թե՛ թողարկվող ապրանքների ստեղծման ուղղությամբ: