Հարավարևելյան ուղղությամբ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Սևակ Հայրապետյանը և մայոր Խաչատրյանը ապրիլի 2-ին, վտանգելով իրենց կյանքը, կրակի գծից հանեցին ծանր վիրավորված շարքային Արման Ավետիսյանին: Նրանք բազում փորձություններ հաղթահարեցին` շրջանցեցին հակառակորդի երկու տանկերը, կրակահերթերից վնասվեց մեքենան, բայց սպաներին հաջողվեց փրկել զինվորի կյանքը, հասցնել նրան հրամանատարական կետ, այնտեղից էլ բժիշկները տեղափոխեցին հոսպիտալ: Սևակ Հայրապետյանը նշում է` զինվորից թանկ ոչինչ չունենք:

Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյանի էջից: