«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ, որոնք չարտահայտված, սակայն ներքին դժգոհություն ունեին Լևոն Տեր-Պետրոսյանից, որովհետև մամուլից էին իմացել, որ նա դիմել է Սերժ Սարգսյանին՝ հանդիպման համար, ու որ արդեն իսկ հանդիպումը տեղի է ունեցել, այս օրերին գոհունակ ժպտում են, որովհետև Արցախ գնալուց առաջ Տեր-Պետրոսյանը ոչ միայն գնացել է ՀԱԿ, այլև պատմել է իր այցի և սպասվող հանդիպումների մասին, որոշ մանրամասներ ներկայացրել իր և Սերժ Սարգսյանի հանդիպումից։ Իսկ Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից մի քանի օր առաջ ՀՀԿ ԳՄ-ին տեղեկացրել է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակով դիմել է իրեն՝ հանդիպման համար, շեշտելով, որ ինքն էլ ասել է. «Չէ, Լևոն, ես կգամ քեզ տեսության, մանավանդ որ նոր ես վերադարձել վիրահատությունից»»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: