ՀՀ գործադիր մարմինն այսօրվա նիստում հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացնելով եզրակացությունն, ասաց. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:
Նշենք, որ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը: