ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Ազգային ժողովին առաջարկեց արտահերթ նիստ գումարել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Ազգային ժողովի նախագահին առաջարկվում է մայիսի 10-ին, ժամը 12-ին գումարել արտահերթ նիստ:

Նիստի օրակարգում կընդգրկվեն մի շարք օրինագծեր՝«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը: