Իլհամ Ալիևը զինվում է: Մի կողմից հրադադար է խնդրում , մյուս կողմից զինվում է, մարդը իր ասածներին ու արածներին չի հավատում ՝ խելքը գնացովի-գալացովի է:
Ապրիլյան մարտերը վերջնականապես համոզեցին ադրբեջանցիներին , որ հայկական զինված ուժերի զինվորները պատրաստ են մարտի ու ցանկացած պահին կարող են ելնել թշնամու դեմ: Գոնե երկու ադրբեջանցի դրանում վստահ են ՝ Իլհամ Ալիևը և Զաքիր Հասանովը: Ինչքան էլ փորձեն ժողովրդին ու զորքին հակառակը ապացուցեն , միևնույնն է իրենք իրենց սրտի խորքում արդեն վստահ են , որ այս պատերազմը տանուլ են տալու: Ինչքան էլ Ալիևը գնա ու գյուղերի բնակիչներին հորդորի, որ հանգիստ ապրեն իրենց տներում , միևնույնն է այդ բնակիչները սեփական մաշկի վրա են զգում Հայկական զինված ուժերի հարվածները, քանի որ իրենց զինված ուժերը միջինից ցածր մակարդակ ունեն և թաքնվում են բնակիչների տների ետևում:
Այս բոլոր անհաջողություններն են պատճառը , որ Ալիևին սպասարկող լրատվականները արդեն քանի օր է կոնկրետ խուճապ են տարածում երկրում ու արտասահմանյան հանրության առջև զոհի կերպար են ստանձնել: Այն կայքերը , որոնք ժամանակին միայն փառաբանում էին Ալիևի բանակին , հիմա լացում են ու խոսում են ադրբեջանցիների վերացման մասին: Ալիևը, գոնե ինքն իրեն համար, արդեն պարտվել է: Այս ամենի վերջում էն անխելք Հասանովն է տուժելու, վերջին շրջանում շատ է դիրքերում երևում , Հայ դիպուկահարի բաժին է դառնալու , եթե իհարկե ֆոտոշոպ չէ ու իրոք բարձրանում է դիրքեր:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: