«Ո՛չ, Մոսկվայի հետ դա չի քննարկվել։ Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք այն որոշումներին, որոնք ընդունվում են այդ կոնտեքստում։ Անխոս, մենք նախկինի պես հույս ունենք, որ հակամարտող կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կվնասեն բավականաչափ փխրուն հրադադարը և, ընդհանուր առմամբ, կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը»: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծին:

Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: