Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Արդարություն և զարգացում» կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում հրաժեշտի ելույթով է հանդես եկել: Ըստ Hurriyet-ի` նրա ելույթը լսել է նաև որդին` Մեհմեդ Դավութօղլուն:

Նա ասել է. «Ես կցանկանամ, որ ճանապարհս շարունակելիս իմ ընկերները կողքիս լինեն: Հակառակ դեպքում` այդ մասին ինձ նախօրոք զգուշացնեն»: 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին: Հրաժարվելով իր թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրելուց` Դավութօղլուն հայտնել է, որ ինքն ավելի ճիշտ է համարում, որ ԱԶԿ-ն նոր նախագահ ունենա: