«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, պարզվում է՝ այս օրերին, երբ ողջ հանրապետությունը շունչը պահած սահմանից ստացվող լուրերին է հետևում, «թռել» է ԱՄՆ։

Վերջինս 2014-ի դեկտեմբերին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծվելուց հետո նշանակվել էր այդ գերատեսչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ 33-ամյա ՀՀԿ-ականը, սակայն, այնքան ուսման ծարավ է եղել, որ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պաշտոնը թողել և մեկնել է ԱՄՆ՝ Ֆլետչերի անվան դիվանագիտության դպրոցում ուսանելու։ Շատ հայրենասեր որոշում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: