Ադրբեջանական հասարակությունը բավական կտրուկ է արձագանքում հատկապես երկրում շրջանառվող ֆինանսական հոսքերի վերաբերյալ թեմաներին: Մասնավորապես, օրերս տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ադրբեջանական գազի վաճառքից 1.5 միլիարդ դոլար է փոխանցվել Ադրբեջանի պետական նավթային ֆոնդին: «Ադրբեջանական փողոցն» այդ լուրին արձագանքել է հետևյալ մեկնաբանություններով՝ «մեզ ի՞նչ այդ գումարներից, իշխանությունների գրպաններն են գնում, մինչև վաղն առավոտ այլևս չեն լինի այդ դոլարները»: Կամ օրինակ՝ «եթե վերջին 5-10 տարիների ընթացքում Ադրբեջան մտած գումարները ծախսվեին տնտեսության զարգացման վրա, ապա մենք հիմա առնվազն Նորվեգիայի պես երկիր դարձած կլինեինք, բայց մենք ոչ թե Նորվեգիայի մակարդակին ենք հասել, այլ՝ Սոմալիի»:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: