Մոտենում է Եվրատեսիլը, դրա հետ ակտիվանում են քննարկումները երգի, հագուստի, երգչուհու, շոում մեր մասնակցության անհրաժեշտության ու չանհրաժեշտության մասին ...: Մինչ անդրադառնամ քննարկումներին, ինքս ասեմ, որ առաջին անգամ առավել եմ հավանել մեր ներկայացրած երգն ու հոլովակը,մասնակցին ու նրա ձայնը, գեղեցիկ է նաև ընտրած ոճը, քանզի իր մոդելային արտաքինին համապատասխանում է, բայց միշտ դեմ եմ եղել մրցույթին մեր մասնակցությանը՝ այն համարելով ավելորդ ծախս՝ հատկապես նման տնտեսական պայմաններում:
Հիմա քննարկումների մասով՝ նորմալ եմ վերաբերվում նման քննարկումներին, ու մասնակիցների, նրանց երկրպագուների համար էլ դա պիտի լինի սովորական: Ամենևին պարտադիր չէ քննադատել քննարկողներին, հավանող-չհավանողներին, ծաղրել մեր պատկերացումները՝ տարազի նկարով...պարտադիր չէ լինել երաժշտագետ քննադատելու երգը կամ դիզայներ՝ հագուստը, մարդկային է . եվրատեսիլում էլ մարդիկ են քվեարկում՝ ոչ մեզնից լավը, ոչ էլ վատը...Ամենևին պարտադիր չէր ամեն քննադատության համար պաշտպանական ճառեր գրել , ամենևին պարտադիր չէր, որ շոուի համար հոգևորականը խաղաղասիրական հորդորներով հանդես գար, երբ երկրում առավել կարևոր խնդիրներում է պետք նրա ձայնը /երբեք անհատներով չեմ դատել եկեղեցին, բայց որոշ հոգևորականների չեմ կարողանում հասկանալ/: Մի խոսքով, եթե մասնակցում ենք , ուրեմն քննադատությունը նորմա է, եթե մասնակցում ենք, տա Աստված հաղթենք...