Շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2016» մրցույթի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանի երկրորդ փորձը, որտեղ նա ելույթ կունենա կիսաեզրափակիչ փուլում։ Ինչպես Իվետայի հետ զրույցում նշել է բրիտանական Wiwibloggs-ի թղթակիցը՝ բոլոր լրագրողները միանգամից քարացել են։
Հարցազրույցի ժամանակ Իվետան պատմել է. «սկզբում ինձ զանգեցին ու հարցրեցին, թե ինչ ծրագրեր ունեմ եվրատեսիլյան այս օրերին, և երբ նորից կապ հաստատեցին ինձ հետ, ես արդեն հասկացա, թե ինչու են հենց ինձ զանգում»։
Մեր մասնակիցը նաև խոսել է մի երկրից մյուսը տեղափոխվելիս իր զգացողությունների մասին՝ «չեմ հիշում, քանի որ շատ փոքր էի։ Ինձ համար փոքր-ինչ անսովոր էր Հայաստան հետ վերադառնալը։ Բայց այժմ ինձ վերջապես հաջողվել է իմ հոգում զգալ այդ երկու պետությունները։ Ես մտածում եմ գերմանացու, սիրում՝ հայի նման։ Հայերը շատ կրքոտ են, զգացմունքային, իսկ գերմանացիներն ավելի սառն են»։
Մանրամասները՝ տեսանյութում: