Անկախության ձեռքբերումից հետո մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ բոլոր իմաստներով ու առաջին հերթին ռազմական պոտենցիալի իմաստով մեր համեմատության եզրը եղել է Ադրբեջանը: Մինչդեռ պետք է լիներ Թուրքիան: Առնվազն:

Կասեք շա՞տ ամբիցիոզ է: Իսկ ո՞վ ասաց, որ մենք ամբիցիոզ լինելուց բացի ունենք ուրիշ տարբերակ այս տարածաշրջանում ու այսպիսի հարևանների կողքին: Հենց նման մասշտաբի գերխնդիր չդնելը, հանուն դրա ողջ ազգային ու հասարակական ներուժը չկենտրոնացնելն է մեզ էս օրըը գցել, բթացրել մեր զգոնությունը ու պարզապես թույլ տվել այսքան հանցավոր անփույթ լինել անկախ պետականության հետ ու մսխել անցած 25 տարիները:

Սրբագրումներ կատարելու ժամանակն է: Ցավոտ սրբագրումների:

Գևորգ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից: