Միլանի վերաքննիչ դատարանը բավարարել է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ հարկայաին խարդախություններին մեղադրանքով չորս տարի ազատազրկելու դատավճիռը: Բացի ազատազրկումը Բերլուսկոնին իրավունքք չի ունենալու հինգ տարվա ընթացքում զբաղեցնել պետական պաշտոններ: Նշենք, որ Սիլվիո Բերլուսկոնին մեղադրվում է Mediaset հեռուստատեսությամբ հեռարձակվելու իրավունքներ գնելու հարկային խարդախությունների մեջ:Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը

Սակայն պետք է նշել, որ վերաքննիչ դատարանի որոշումը պետք է հաստատվի նաև վճռաբեկ դատարանի կողմից,քանի իտալական օրենքների համաձայն դատական բողոքը կարող է անցնել երեք փուլով:

76-ամյա մեդիա մագնատը մեղադրվում է նրանում, որ  բարձրացրել է իրեն պատկանող Mediaset հեռուստատեսությամբ հեռարձակման իրավունքի վարձավճարները և դրանց մի մասը օգտագործել է իր անօրինական ֆոնդերի համար:

Բերլուսկոնիի իրավապաշտպան Նիկոլո Ղեդինին նշում է, որ դատարանի որոշումը արդարացված չէ, քանի որ դատավորները չեն ցանկացել լսել իր փաստարկները և հենց սկզբից Բերլուսկոնիին դեմ դիրքորոշում են որդեգրել քաղաքական դրադապատճառներով:

Նշենք, որ Սիլվիո Բերլուսկոնին մեղադրվում է նաև անչափահասի նկատմամբ սեռական ոտձգություններ ունենալու համար, որի դատական լսումները տեղի են ունենալու մայիսի 13-ին: