Գիտեի՞ք, որ Արցախ եկող աջակցության մեջ ադրբեջանցիներ էլ մասնաբաժին ունեն...
Ռուսաստանաբնակ հայերն արդեն տասնյակ մեքենաներ և նյութական այլ աջակցություն են բերել պաշտպանության բանակի համար: Համայնքների ներկայացուցիչներից արդեն երկու դեպք են պատմել, որ իրենց քաղաքներում բնակվող որոշ ադրբեջանցիների էլ են տեղեկացրել հանգանակության մասին, և բավականին գումարներ ստացել նրանցից: Ընդ որում՝ բոլորին էլ ասել են, որ հանգանակությունն Արցախին աջակցելու համար է:
Իլհամիկը որ իմանա, իր թշնամիների շարքում հայերի կողքին կավելացնի նաև համերկրացիներին, ովքեր փաստացի «կռվում»են իրենց պետության:
Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից: