Ինձ թվում էր, թե ապրիլյան պատերազմը մի փոքր կսթափեցներ այն պետական աշխատողին, ով գործի բերումով շփվում է շարքային քաղաքացու հետ: Ավաղ, ես սխալվեցի: Դպրոցում սկսվել է թանԳանոց նվեր առնելու մարաթոնը, որն ակտիվ ծնողի միջոցով ուղղորդվում է նվերի հաասցեատեր ուսուցիչի կողմից: Դպրոցում տնօրենը կրկին շարունակում իր ֆինանսական մանևրաները , շարունակվում է կլորիկ գումարով , շրջանառվող տաքսին 5000 դոլար է, ուսուցչի աշխատանքի ընդունելը: Հիմա կասեք փաստեր բերեք, չեմ կարող բերել ու գիտեք խի՞... Որովհետև այդ փաստերի դեմը հենց ի սկզբանե առել ա դպրոցի վերահսկիչ մարմինը... Մարդ դիմի ԿԳՆ-ին կասեն մեր վերահսկողության տակ չի դպրոցը դիմեք քաղաքապետարան կամ մարզպետարան, դիմեն այդ մարմիններին՝ կասեն դիմեք համապատասխան բաժնի ղեկավարին... Դե բաժնի ղեկավարների պահով էլ չասեմ, հենց սրանք են ,,տաքսիները,, դնում շրջանառության մեջ... Եթե մեր դպորցն է կոմուպացված, ուրեմն դեռ մենք մի 100 տարի էլ կմնանաք այս տարածաշրջանի ոչ թե բնիկ, այլ եկվոր ցեղրի մակարդակի...
Կիլիկիա Հայաստանի ֆեյսբուքյան էջից: