Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարկում տեղի է ունեցել շքերթ նվիրված  հայրենական պատերազմում տարած հաղթանակի: Շքերթին մասնակցել են շուրջ 11.000 զինվոր և սպա, 101 ռազմական մեքենա: Հայենական պատերազմի 68-րդ տարեդարձին օդ են բարձրանալու ուղիղ 68 ուղղաթիռ և ինքնաթիռ: Շքերթը սկսվել է տեղական ժամանակով ժամը 10:00-ին:

Շքերթի հրամանտարն է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ- գնդապետ Վլադիմիր Չիրկինը,իսկ շքերթը ընդունել է պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուն:

Ընդհանուր առմամբ շքերթին մասնակցել են ռազմական համալսարանների ուսանողներ, բանակի միավորումներ, ռազմածովայինները, դեսանտավորները և մոտոհրաձգայինները: Կարմիր հրապարակ են դուրս եկել նաև ՀԴԲ-ի, ԱԻՆ-ի ակադեմիայի ներկայացուցիչները, երկաթգծային զորքերի ղինծառայողները:

 

Զորքից հետո հրապարակ է դուրս եկել ռազմական տեխնիկան, այդ թվում «Տիգր» զրահամեքենաները, Տ 90 տանկերը, Мста-С ինքնագնաց հաուբիցներ, С-400, Триумф, Бук-М2 и Панцирь-С հակաօդային համակարգերը, Искандер-М հրթիռները, ինչպես նաև շարժական միջցամաքային բալիստիկ հրթիռներ Тополь-М: Օդ են բարձրացել կործանիչներ МиГ-29 և Су-27, Су-25, Су-34 ռմբակոծիչներ, Ту-22М3 հրթիռային ռմբակոծիչները, ինչպես նաև ռազմավարական օդային ուժերի հսկաներ Ту-160 և Ту-95-ը: Այս մասին հաղորդում է НТВ գործակալությունը: