Այսօր ոչ ոք զիջումների մասին էլ չի խոսում: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում, ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է Արցախի համար զիջումների ընդունելի սահմանը:
Նա մասնավորապես ասաց. «Զիջում չկա, ոչ ոք զիջումների մասին չի խոսում, անձամբ ես դրա մասին չեմ լսել»:
ՊԲ հրամանատարը վստահեցրեց, որ սպառազինության որևէ խնդիր չկա, դրա վառ ապացույցը զինվորի ոգին է: