Փոխգնդապետ, հրետանու պետ Ռոման Պողոսյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված 92 զինծառայողներից մեկն է։ 37-ամյա Ռոմանը կյանքի 18 տարին նվիրել է Արցախի զինված ուժերին։

Հանգամանքների բերումով Ռոմանի հուղարկավորությունը տեղի է ունեցել նրա ծննդյան օրը: Նրա ընտանիքը բնակվում է Հադրութում: Փոխգնդապետի կինը 35 տարեկան է և այժմ ստիպված է առանց հոր մեծացնի 14-ամյա դստերն ու 11 և 7-ամյա որդիներին: 

 

Ընտանիքի սոցիալական վիճակը վատ է:

Նրանց օգնելու համար բացվել է հաշվեհամար ACBA բանկում`

AMD 220163320710000
USD 220163320066001
Euro 220163320025002