Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է հերթական կորուստի մասին։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, չնայած ռազմական բժիշկների ջանքերին՝ ապրիլի սկզբին մարտական գործողությունների ընթացքում վիրավորված կապիտան Նաջմեդդին Սավալանովը մահացել է Ադրբեջանի գլխավոր ռազմական հոսպիտալում։
Ադրբեջանական բանակը զոհերի մասին հայտնել էր նաև երեկ։