Մի բանա ինձ հետաքրքրում ՝ զինվորին շարք կանգնացնելը էտ ո՞ր օրվանից դարձավ նսեմացնել: Շարք կանգնելը բանակային կյանքում պարտադիր է: Զինվորները շարքով գնում են ճաշարան, շարքով գնում են դասերի, շարքով գնում են ինչ որ աշխատանք կատարելու , նույնիսկ դիրքեր բարձրանում են շարքով: Բանակը ձեր մտածելով բառդակ կառույց է ու պիտի իրար հերթ չտալով լցվե՞ն, ով ինչ կարա վերցնի՞: Դուք բանակը շփոթում եք օլիգարխների բարեգործության հետ , երբ ժողովուրդը սեղանների վրայից թռցնում են ինչ հասցնեն: Նսեմացում եք ցանկանու՞մ տեսնել, միացրեք ցանկացած բարեգործություն ու տեսեք , ոնց են մի սառնարան տալու համար ամբողջ գերդաստանին շարում պատի տակ ու ամեն մեկի դեմքը կես ժամ ցույց տալիս, գնացեք Մալաթիա ու տեսեք, ոնց են 80 տարեկան և բարձր տարիքի մարդիկ հերթ կանգնած 2 հատ լավաշի համար, այն էլ անձնագրով են բաժանում : Լիքը օրինակներ կարամ բերեմ , բայց բանակում զինվորի շարք կանգնելը նվաստացում որակավորողները կամ բանակում չեն ծառայել, քանի որ ծառայելու դեպքում ավելի նվաստացուցիչ բաներ տեսած կլինեն , օրինակ ՝ ամեն օր թրաշվելը ու պադշիվ փոխելը, բա նվաստացում չի՞ , մարդու ազատությանը խանգարելա, ո՞նց կարելիա մարդուն ստիպել ամեն օր թրաշվի, կամ էլ ուղղակի հոսանքի տակ են ընկել ու չեն ուզում մնացածից տարբերվեն ու ուղղակի գրում են գրելու համար:
Լավ կլիներ բանակից օրինակ վերնեին նաև քաղաքցիական կյանքում ապրողները ՝ շարք կանգնելը ու սեփական հերթին սպասելը լավ բանա, ոչ թե իրար բռթել , իմը քիչա ես շուտ անցնեմ վիճակները:
Իսկ չոլերում երկու տարի ծառայող զինվորի համար նույնիսկ Խատուբանա աստղ , որի համար արժի շարք կանգնել: Նենց ժամանակ կամազով ապրանքը տանում են չաստ,ասում եք զինվորին չի հասնում , հիմա դրել ամեն մեկին իրա բաժինը տալիս են , ասում եք նվաստացնում են : Մի հատ կողմնորոշվեք:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: