Ադրբեջան, Ռուսաստան, Նիդեռլանդներ, Հունգարիա, Խորվաթիա, Ավստրիա, Հայաստան, Չեխիա, Կիպրոս, Մալթա. հայտնի դարձան տասը երկրների ներկայացուցիչների անունները, ովքեր անցել են «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլ:

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը Love Wave կատարմամբ հանդես եկավ 7-րդ համարի ներքո:

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին: