Ինչպես նշել ենք, երեկ կիսաեզրափակիչ փուլի ավարտից հետո, եզրափակիչ փուլ անցած մասնակիցները պատասխանում էին լրագրողների հարցերին: Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը գրագետ և շատ ճշգրիտ պատասխանեց հարցին, թե ինչու էր նա ծածանում Արցախի դրոշը: Սրանից հետո ադրբեջանցիների մոտ սկսեց հիստերիայի հերթական նոպան. Ադրբեջանից ժամանած լրագրողը, իր երկրի ներկայացուցչին ուղղված «հարցի» ժամանակ, անկապակցված հայտարարություններ արեց Լեռնային Ղարաբաղի մասին, ինչը մի քանի անգամ արժանացավ հաղորդավարի նկատողությանը: Լրագրողի պահվածքը կորեկտ չէր և միանգամայն քաղաքականացված էր: 

Իվետա Մուկուչյանի խոսքը՝ 18-րդ րոպեից, Ադրբեջանի ներկայացուցչինը՝ 41-րդ: