Ոստիկանապետի նախկին տեղակալ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ քայլում էի Հյուսիսային պողոտայով: Ցավոք, բայց արդեն ՙՙհիմնավոր՚՚ քայքայվել է սալահատակը, ստացել խղճուկ տեսք...Մի ահավոր հակադրություն է շրջապատի առաջնակարգ սրճարանների, բրենդային խանութների ֆոնին...
Ինչքան էլ ընդունենք կամ չընդունենք Հյուսիսային պողոտայի գոյությունը կամ ճարտարապետությունը, այնուամենայնիվ այն դարձել է մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, զբոսաշրջիկների զբոսանքի վայրը, դարձել նաեւ Երեւանի դեմքը...
Ցավոք կնճռոտվել է Երեւանի դեմքը, արագ դիմահարդարել է պետք...
Բայց այս անգամ այդ սալահատակը հարկավոր է կառուցել հիմնավոր, ճաշակով, հարմարավետ եւ գեղեցիկ...»