1. Ադրբեջանի տնտեսության արագ անկման հետ համընթաց աճում էր ներքին դժգոհությունը Ալիևի բռնպետության դեմ։ Այն իր գագաթնակետին հասավ մարտին, երբ նավթի գների անկումը բերեց բարձր գնաճի, պահուստային ֆոնդերի դատարկման, մանաթի արժեզրկման, տնտեսության փլուզման և սոցիալական աղետալի ճգնաժամի։ Որոշ փորձագետներ սկսեցին հեղափոխական սցենարներ կանխատեսել։
Ապրիլյան ալիևյան ագրեսիան որոշ ժամանակով կանխեց սոցիալական ճգնաժամի խորացումն ու իրավիճակային պայթյունը։
2. Մարդու իրավունքների ոտնահարումները բռնապետական Ադրբեջանում սիստեմատիկ բնույթ են կրում։ Այս առումով միջազգային հանրությունը բավականին երկար ժամանակ աչք էր փակում, սակայն նախորդ տարվա վերջին ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ դրվեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը, որը Սպիտակ Տան անվերապահ աջակցությունն էր վայելում։ Սա կանաչ լույս էր նաև ԵՄ-ի համար և Եվրոպան նույնպես պատրաստվում էր միանալ այս պատժամիջոցներին։
Ապրիլյան ալիևյան ագրեսիան ստիպեց գերտերություններին ժամանակավորապես սառեցնել գործընթացը, քանի որ պատերազմող պետության դեմ նման պատժամիջոցները այլ ենթատեքստ կունենան։
3. Ապրիլի 1-ին հրապարակվեցին Պանամական Փաստաթղթերը, որոնցում իրենց ուրույն տեղն ունեն ալիևյան կլանի հարյուր միլիոնավոր դոլարների հասնող կեղտոտ կապիտալի մասին տեղեկությունները։ Ընդհանրապես այս փաստաթղթերը աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների դեմ ուժեղ ճնշման և հրաժարականների առիթ հանդիսացան։
Ապրիլյան ալիևյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի հասարակության ուշադրությունը ժամանակավորապես շեղվեց դեպի պատերազմական գործողություններ։
Սրանք երեք հիմնական խնդիրներն են, որոնց Ալիևը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ լուծում տվեց։ Կան նաև տասնյակ այլ՝ մանր խնդիրներ, որոնք Ալիևը ժամանակավոր լուծել է։ Սակայն հիմնական խնդիրը Ալիևի համար անլուծելի է։ Դա Արցախի խնդիրն է։ Իրականում այդ խնդիրը լուծված է, բայց ոչ ի օգուտ կասպիան սուլթանի։
Իսկ ադրբեջանցիների աչքին ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ փչած թոզը շատ շուտով նստելու է և հետևանքները անդառնլի են լինելու Իլհամի համար։ Հիմնական թիրախի անհասանելիությունը հասանելի գործիքակազմով չի լուծվում։
Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: