Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որպես Իսլամական պետության անդամ ներկացած ոմն մեկը Բաքվում պատանդ է վերցրել ութամյա մի երեխայի:
Ըստ Ներքին գործերի նախարարության` ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին հայտնած տեղեկության` մայիսի 10-ին Սաբունչիի շրջանի Շուշա ավանի բնակիչ Էլնուր Ռազամազանլին դիմել է տեղի ոստիկանական բաժանմունք` հայտնելով, որ իր ութամյա որդին մայիսի 9-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Նշվում է, որ ԻՊ-ի անդամ ներկայացած անձնավորությունը արդեն մի քանի անգամ զանգահարել է երեխայի հոր` Ռամազանլիի հեռախոսահամարին` պահանջելով 30.000 մանաթ երեխային հետ վերադարձնելու համար:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից: