«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, որ Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձի տոնակատարությունների օրերին Հայաստանից Արցախ այցելած հյուրերի մեջ ներկա պաշտոնյաներից բացի՝ նաև բազմաթիվ այլևս նախկին պաշտոնյաներ և գեներալներ:
Թերթի տեղեկություններով՝ ի թիվս այլոց այդ օրերին Արցախ է այցելել նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Ինչպես հայտնի է՝ վերջինս 2012-ին ազատվեց իր պաշտոնից: Նրա պաշտոնանկությունը կապվում էր «Գոմեշի մսի գործ» անվանումը ստացած հանրահայտ կոռուպցիոն պատմության հետ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ գործիչների հետ հանդիպման ժամանակ Արշալույս Փայտյանը տհաճ իրավճակում է հայտնվել: Բանն այն է, որ Արցախում նրան ուղղակի հասկացրել են, որ իր պես գեներալների պատճառով է նաև, որ տարիներ շարունակ պետբյուջեից հայկական բանակին հատկացված միջոցները «տեղ չեն հասել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: