Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) Եվրատեսիլի կիսաեզրաձակիչում Լեռնային Ղարաբաղի դրոշի հետ կապված միջադեպից հետո պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանին: Այս մասին տեղեկանում ենք Eurovoix.com-ից: 

ԵՀՄ-ն Հայկական հանրային հեռուստատեսությանը զգուշացրեց, որ եթե կրկին ցուցադրվի Լեռնային ղարաբաղի դրոշը, ապա այս տարվա և ապագա մրցույթներում իրենց կդնեն որակազրկման վտանգի տակ:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, Եվրատեսիլ երգի մրցույթը խստորեն դատապարտում է մայիսի 10-ի կիսաեզրափակչի ուղիղ հեռարձակման ժամանակ Լեռնային Ղարաբաղի դրոշի ցուցադրումը: Ըստ նրանց, սա վնասակար է համարում Եվրատեսիլի երգի մրցույթի վարկանիշին: