Պատգամավորների և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ մայիսի 4-ին տեղի ունեցած փակ հանդիպումից տեղեկությունների «արտահոսքի» շուրջ բարձրացած աղմուկը շարունակում է նոր երանգներ ստանալ։

Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում , որ ՀՀ իշխանությունների վերնախավին զայրացրել է այն փաստը, որ պատգամավորներից ոմանք համարձակվել են փակ հանդիպումից լրագրողներին, այդ թվում «Ժողովուրդ» օրաթերթին, տեղեկություններ հաղորդել։

Իհարկե, լրագրողներին փոխանցված տեղեկություններում ոչ մի պետական գաղտնիք չի եղել, բայց, միևնույն է, իշխանական վերնախավը որոշել է «պատժել» հանդուգն պատգամավորներին։ Արդյունքում, բոլոր այն պատգամավորները, որոնք կասկածվում են, որ կարող էին լրատվական արտահոսքի հեղինակ լինել, այս օրերին հայտնվել են նախագահականի տեսադաշտում։ Ըստ լուրերի՝ նախագահականում դեռ չեն որոշել պատգամավորներին կոնկրետ ինչպես պատժել։ Առավել հավանական է, որ ամենացավոտ զենքը կկիրառեն՝ օրենսդիրների հետ կապվող ընկերություններին ֆինանսական տույժի ենթարկելու ձևով:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: