Մեկ օր Ադրբեջանում.

Ինքնաթիռը վայէջք է կատարում Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում , նստում ես Հեյդար Ալիևի անունով օծված տաքսի սերվիզի տաքսիներից մեկը, գնում ես հյուրանոց, որը նույնպես կրում է Հեյդար Ալիև անվանումը, որին Իլհամ Ալիևը շնորհել է 93 աստղ ՝ ի պատիվ հոր այս տարվա տարիքի: Քնում ես Հեյդար Ալիևի անվան գործարանում կարված դոշակի ու բարձի վրա: Երեկոյան զբոսնում ես Հեյդար Ալիևի անվան փողոցով դեպի Հեյդար Ալիևի հրապարակ , ճանապարհին հանդիպում են մի քանի հատ Հեյդար Ալիևի արձաններ , կիսանդրիներ, բրելոկներ, դոնալդ-դաք նակլեյկաներ: Նստում ես Հեյդար Ալիև անունը կրող սրճարանում , ըմպում ես Հեյդար Ալիևի պատվին անվանված սուրճը, ուտում ես Հեյդար в крови թխվածքը, բերանդ սրբում ես Հեյդար-Selpak անձեռոցիկներով: Շարունակում ես քայլել Հեյդար Ալիևի պուրակով, անցնում ես Հեյդար Ալիևի անվան փոքրիկ մոստիկով, ջուր ես խմում Հեյդար Ալիևի հիշատակին կառուցած ցայտաղբյուրից: Վերադառնում ես Հեյդար Ալիև հյուրանոց , բացում ես Toshiba ֆիրմայի Հեյդար Ալիև մոդելի սառնարանը, վերցնում ես Ալիև Հեյդար կոնյակը, խմում ես կոնյակի բաժակով , որի վրա պատկերված է Հեյդար Ալիևի նկարը: Քնում ես նույն դոշակի ու բարձի վրա, որը կարված էր Հեյդար Ալիևի անվան գործարանում:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: