«Ուրեմն հարյուր տարի պետք է պայքարի, եթե պայքարենք, ապա արդյունք կլինի: Ինչպես 2008-ին, այնպես էլ 3008-ին էլ կլինի, քանի կա խնդիր` պետք է պայքարենք: Չեք ուզում` գնացեք տունը նստեք, ինչ եք ուզում` պայքարե՞լ, ուրեմն պայքար, պայքար մինչեւ վերջ»,-­ այս մասին այսօր՝ Հաղթանակ զբոսայգում,  ասաց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով եկել էր իր հարգանքի տուրքը մատուցելու Մեծ հայրենականի զոհերի հիշատակին:

Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է նաև, որ «այս գողերից ու ավազակներից պետք է ազատվնեք»:

«Սա գրավականը չէ, սա խնդիրն է, նպատակն է: Եթե չեք համարում, որ գող են, ավազակ են, գնացեք, հանգիստ ապրեք, համարում ե՞ք գող ու ավազակ, ուրեմն պետք է ազատվել, ուրիշ բան չկա, ուրիշ խնդիր չկա»,-ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: