Այսօր Հաղթանակի օրվա կապակցությամբ Հաղթանակ զբոսայգի էին այցելել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Լրագրողների հետ զրույցում խոսելով օրվա խորհրդի մասին, ասաց. «Սա այն օրերից մեկն է, երբ մեր ժողովուրդը միաբան է, անընդհատ խոսում է հաղթանակներից»:
Այն հարցին,իսկ ե՞րբ ժողովուրդը միաբան չէ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Երբ միաբան չի լինում, անընդհատ խոսում է Եղեռնից»:
Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանակությանը, ասաց «Եթե մարդ երկար տարիներ մի պաշտոնում է աշխատում կամա, թե ակամա վատ սովորություններ է ձեռք բերում»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք նորմալ է, որ Ներսիկ Նազարյանի որդու վրա կա գրանցված բիզնես, ոստիկանապետն ասաց. «Եթե նորմալ լիներ, ես նման որոշում չէի կայացնի»:
Անդրադառնալով այն հայտնի արտահայտությանը. «պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա», Վլադիմիր Գասպարյանն ասաց.
«Բանը նրանում է, որ խնդիրը չի կայանում որևէ պատգամավորին «փչացնելու» հետ: Խնդիրը կայանում է նրանում, որ ես որպես քրիստոնիա մարդ եմ, հակված եմ բժշկել մարդկանց: Ես խորին համոզմունք ունեմ, որ այլևս նման զանգեր ոչ մի իրավապահի չեն լինի»:
Վլադիմիր Գասպարյանը անդրադառնալով նաև անձնագրային վիզաների ծառայության նախկին պետ Հովհաննես Քոչարյանի աշխատանքից ազատվելուն, ասաց, որ նա ավելի բարձր պաշտոնի է անցնելու:
Ձեզ ենք ներկայացնում YerevanNews.am-ի տեսանյութը: