Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով հանդես է գալու 26 համարի ներքո` եզրափակելով ելույթների շարքը: Ցանկը հաստատվել է մրցույթի պրոդյուսերների, Եվրոպական հեռարձակողների միության գործադիր նախագահ Իոն Օլա Սանդի և ժյուրիի խմբի նախագահ Ֆրենկ Դիտեր Ֆրեյլինգի կողմից:
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչ փուլի մասնակիցների ելույթների հաջորդականության ցանկը:
Բացումն անելու է Բելգիայի ներկայացուցիչը, որին կհաջորդեն Չեխիան, Նիդեռլանդները, Ադրբեջանն ու Հունգարիան: Իսկ հարևան Ռուսաստանն ու Վրաստանը հանդես կգան 18 և, համապատասխանաբար, 23 համարների ներքո:
Ցակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: