Եվ այսպես, ավարտվեց բրիտանական Wiwibloggs կայքի կողմից անցկացվող «Եվրատեսիլ»-ի հաջորդ թոփ մոդելին (Eurovision’s Next Top Model) որոշող քվերակությունը: Արդյունքնեով առաջին հորիզոնականում է Հայաստանը ներկայացնող գեղեցկուհի և տաղանդավոր երգչուհի Իվետա Մուկուչյանը:
Մեր հայրենակցուհին արժանացավ Eurovision’s Next Top Model 2016 պատվավոր կոչմանը՝ ևս մեկ անգամ բարձր պահելով Հայաստանի անունը:
Նշենք, որ Իվետան ձայների 31.45%-ով հաղթել է քվեարկությունը՝ առաջ անցնելով Ադրբեջանի ու Բուլղարիայի ներկայացուցիչներին։ Այս քվեարկության միջոցով պարզ է դառնում, թե մրցույթի մասնակից գեղեցկուհիներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։
Մայիսի 3-ին ավարտվեց քվեարկության առաջին փուլը ու ձայների մեծամասնությամբ առաջին տեղում կրկին Իվետան էր:
YerevanNews.am-ի անձնակազմը շնորհավորում է Իվետ Մուկուչյանին և նրա թիմին՝ մաղթելով նոր հաղթանակներ: