Իրավիճակը Թուրքիայում:

Կարս նահանգի Կաղըզման (հյկ. Կաղզվան) քաղաքում հայտարարվել է պարետային ժամ մայիսի 14-18-ը: Կաղըզվանը գտնվում է Կարս քաղաքից 76 կմ հեռավորության վրա, իսկ ՀՀ-ի Երվանդաշատ բնակավայրից 60 կմ հեռավորության վրա:

Դերսիմ - Փյուլյումյուր - Էրզինջան (Երզնկա) ավտոմայրուղին փակ է քաղաքացիական տրանսպորտի համար, սրա մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը: Ճանապարհը գտնվում է քուրդ զինյալների հսկողության տակ: Զինյալները հրկիզել են պետական ավտոմեքենաներ՝ պետությանը պատճառելով զգալի նյութական վնասներ:

Ստամբուլի Գեզի թաղամասում արգելվել է մարդկային կուտակումները, մարդկային կուտակումներ լինելու դեպքում, առանց զգուշացման կկիրառվի ուժ:

Քրդական ,,Ռոնահի,, հեռուստաալիքը Թուրքիայի հեռահաղորդակցության և կապի հանձնաժողովի որոշմամբ զրկվել է իր հաղորդումները հեռարձակելու իրավունքից, ինչպես նաև արգելափակվել է էլեկտրոնային տարբերակը:

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան էջից: